ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՝ ՀՀ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՉ ԹԵ ՓԱԿԵԼ ԽՑԵՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՝ ՀՀ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄ
Մեկնարկեց ստորագրահավաքի 2-րդ օրը
«Թող ոչ մի քաղաքական ուժ, անհատ կամ խմբավորում չփորձի այս ստորագրահավաքը կամ շարժումը վերագրել իր շահերին, չփորձի օգտագործել այն քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Ցանկացած նման փորձ կդիտվի որպես ժողովրդի կամքի շահարկում և դատապարտելի գործողություն»։ Տեղեկացնում ենք, որ նախաձեռնությունն իրականացվում է բացառապես հասարակական հիմունքներով՝ առանց որևէ քաղաքական ուժի հետ ասոցացվելու։ Մենք կապ չունենք որևէ այլ հայտարարության կամ քաղաքական նախաձեռնության հետ։ Մեր օրակարգում ընդգրկված են միայն վերոնշյալ մարդասիրական նպատակները։  ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ԿՈՉ ԿՈՉ՝ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ Սիրելի՛ հայրենակիցներ, Պետք է գիտակցել՝ նույնիսկ մեկ շաբաթ ազատազրկման մեջ հայտնված մարդը, ով տեսակցության ժամանակ լսում է իր երեխայի լացը, տեսնում նրա արցունքները, այդ ցավը չի մոռանում երբեք։ Նա, վերադառնալով ազատություն, այլևս չի ձգտում կրկին հայտնվել ճաղերի հետևում, քանզի նրան սպասում են սերը, կարոտը և վերամիավորված ընտանիքը։ Այս մտքից է սկսվում մեր պայքարը։ 2025 թ․ մայիսի 3-ին՝ «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման անունից, ես՝ Վանիկ Նիկոյանս, պաշտոնապես դիմել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետին՝ առաջարկելով քայլեր հումանիստական արդարության վերականգնման ուղղությամբ։ Մենք բարձրացրել ենք խիստ կարևոր հարց՝ կապված փակ կալանքների, ծանր պատիժների և ընտանիքների բաժանման հետևանքների վերաբերյալ։ Մեր առաջարկն է՝ Փակ կալանքները փոխարինել բաց ռեժիմներով։ Ծանր հանցագործություններով դատապարտվածների համար սահմանել տնային կալանք։ Միջին և մանր իրավախախտների դեպքում կիրառել համաներում և անմիջական ազատում։  Մեր դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Արդարադատության նախարարություն։ Ստացված պաշտոնական պատասխանի մեջ նշվում է․ «Բարձր ենք գնահատում Ձեր կողմից ներկայացված առաջարկը։ Հայտնում ենք, որ համաներման ինստիտուտի կիրառման նպատակահարմարությունը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում։ Ուստի, Ձեր առաջարկը կդիտարկվի համաներում անցկացնելու նպատակահարմարության տեսանկյունից»։  Հիշեցնում ենք նաև Սահմանադրության 117-րդ հոդվածը, ըստ որի՝ «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք»։ Այսպիսով, համաներումը ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական լեգիտիմ հիմք ունի։ Բայց գործնական իրագործման համար անհրաժեշտ է ժողովրդի հստակ և միահամուռ ձայնը։ Սա է ստորագրահավաքի նպատակը։ Մենք, ստորագրող քաղաքացիներս,  սատարում ենք այս մարդասիրական նախաձեռնությանը և  պահանջում ենք՝  Ընտանիքները չքանդել բանտային պատիժներով,  Վերադառնալ համաներման հումանիստական գործիքին,  Կալանքը դարձնել ուղղման և հանրային վերաինտեգրման միջոց։ Սա նոր ձևավորվող ճարտարապետություն է։ Յուրաքանչյուրը կարող է իր քարը դնել այս մեծ կառուցման գործընթացում՝ և իր ստորագրությամբ դառնալ այս ճարտարապետության անկյունաքարը։ Մենք միանում ենք «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման այս ուղերձին՝ հանուն մարդկային արժանապատվության, ընտանիքների միասնության և արդարության։ Հ․Գ Չկա պառլամենտական ընդիմություն, որ մեր բարձրաձայնած խնդիրները բերի օրակարգ․․․  Սատարեք մեզ՝ ստորագրելով այս պահանջը։  Ստորագրահավաքի մեկնարկ Տեղեկացնում ենք, որ ստորագրահավաքը կմեկնարկի 2025 թվականի մայիսի 18-ից, Երևան քաղաքի Օպերայի շենքի հարակից բակում։  Յուրաքանչյուր ստորագրություն մեր ձայնի հզորացումն է Միացե՛ք և ձեր ստորագրությամբ դառցե՛ք պայքարի ու փոփոխության մի մասը։  Ստորագրահավաքի ավարտի ժամկետը կտեղեկացնենք՝ կախված զարգացումների ընթացքից։ Եթե դրական զարգացումները ուշանան, ստորագրահավաքը կավարտվի բնականոն կերպով՝ 2025 թվականի օգոստոսի 17-ին։ Այսինքն՝ այն նախատեսվում է անցկացնել 91 օր շարունակ, սկսած մայիսի 18-ից։ Հեռ 091 54 33 79 Ժողովրդի ձայնը հենց քո ստորագրությունն է։ Հարգանքով, Վանիկ Նիկոյան «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ Նախագահ
ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը նախաձեռնողները ԿԸՀ են ներկայացրել լրացված ձևաթղթերի 4 տուփ
Հայկ Մարությանը ստորագրահավաք է անում Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
Ստորագրահավաքի շտաբի նախնական տվյալներով այսօր հավաքվեց 2142 ստորագրություն, իսկ գործընթացի սկզբից, այն է երեք օրվա ընթացքում՝ 4673
Այսօր տեղի ունեցավ ԵՄ-ին միանալու հարցով ստորագրահավաքի կազմակերպիչների հավաքը, որի ժամանակ պաշտոնապես տրվեց ստորագրահավաքի մեկնարկը
ՇՏԱ՜Պ՝ ԿԸՀ գրանցեց ստորագրահավաքի մեր նախաձեռնությունը