Ձերբակալել են Մшրտшկերտի քաղաքապետին

Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», — գրել է նա: Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։

Առաջին ատյանի դատարանն երեկ 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին՝ չնայած Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։

Կիսվել սոց․ ցանցերում