Կրեմլը հայտնում է, որ առաջիկայում Պпւտինի և Փաշինյանի շփում չի նախատեսվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկայում  պլանավորված չէ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Ոչ, դրանք (շփումները) վերջերս են եղել, ուստի նման ծրագրեր չկան»,- ասել է նա Աստանա թռչելուց առաջ, որտեղ այս շաբաթ պետք է տեղի ունենա ԵՏՄ գագաթնաժողովը։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հետ։ Նրանց հաջորդ հանդիպումը, ըստ Փաշինյանի, նախատեսված է հունիսին։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու  Աստանայում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին։ Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1023144.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExVUZqVW84M3lpQ2lhQzlMVnNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR6JG5hLjrSanjq_Hu4-bgvygVcQyOZ40opesMQXPx8h1TPMWM8bPKJEOEscvQ_aem_qBMgUZun5th0UpYUDFY89w

Կիսվել սոց․ ցանցերում