Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամուրջի. այս մասին ֆեյբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Պետության գլխավոր գործառույթը դիմակայունություն ապահովելն է, ոչ թե աղետներից հետո հանձնաժողովներ ստեղծելը», — նշել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել-տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: