ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։
Այս մասին հայտնել են մարզպետարանից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեղեղումների պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված հարցեր։ Իրավիճակով պայմանավորված ստեղծվել են մի քանի աշխատանքային խմբեր, որոնց հետ էլ քննարկվել են առաջիկա անելիքները, տրվել են նոր հանձնարարականներ:
Դիլիջանի համայնքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով։
Հրապարակվել են նաև հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգել հարցերի և ցանկացած խնդրի դեպքում։
Թեժ գիծ`
Տավուշի մարզպետի աշխատակազմ՝ 0263 4-00-45
Դիլիջանի համայնքապետարան՝ 060-70-01-06։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։
Հեղեղումների հետևանքով ջրալցվել ենտներ, շենք—շինություններ, քանդվել ճանապարհներ։
Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։
