Երևանում՝ ՊԾ Երևանի գնդի հրամանատարի գլխավորությամբ, իրականացվել է «Երկնքից մի փունջ «յաշիկ» ընկավ» օպերացիան

Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցների վարորդների, որոնք հայտնի «օլիգարխների», գործադիր և օրենսդիր մարմնի, հանրությանը հայտնի մարդիկ են եղել: 
Հիմնականում Երևանի գնդի պարեկների կողմից կանգնեցվել և ստուգվել են նաև 2 տասնյակից ավելի «յաշիկներ», որոնց մի մասի վարորդները նույնպես ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Միջոցառումը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ իրականացրել է Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, իսկ օպերացիան կրել է «Երկնքից մի փունջ «յաշիկ» ընկավ» անունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

© https://shamshyan.com/hy/article/2023/08/30/1245299?fbclid=IwAR2hlXmtcifyITAc—GXjUKNWA3rpxYhCffFq9V0U9Ey4hpIp8TNO6Ownks

Կիսվել սոց․ ցանցերում