Հանրապետության տարածքում հունիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-16-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 12-ի կեսօրից հետո, 14-15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
