ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում անցկացված բանակցությունները շոշափելի առաջընթաց չեն ապահովել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկումները կառուցողական է որակել, սակայն Մոսկվան շարունակում է դեմ լինել հրադադարի հաստատմանը։
Le Monde-ի տվյալներով՝ եվրոպական երկրները մտահոգված են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Ուկրաինայի անվտանգության շահերը ստորադասել Կրեմլի հետ հնարավորինս արագ համաձայնության հասնելու նպատակին։
Եվրոպացի դիվանագետները պնդում են, որ նախ պետք է հաստատվի հրադադար, այնուհետև Ուկրաինայի համար մշակվեն անվտանգության երաշխիքներ, և միայն դրանից հետո ձեռք բերվեն ավելի լայն պայմանավորվածություններ։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում դեմոկրատները պահանջում են հետաքննել ամերիկացի պաշտոնյաների գործողությունները, որոնք, ըստ նրանց, կարող էին թուլացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը։
