Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մшհանում է. Գաբրիելյանը՝ Արսեն Գևորգյանի ՔԿՀ-ում մահվան մասին

«Ես մասնագետ չեմ, չգիտեմ՝ խոնավությունն ինֆարկտի համար խթանող նախապայմա՞ն է, թե՞ ոչ, չեմ կարող ասել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում ինֆարկտից մահանալու դեպքին:

«Որքանով ես գիտեմ, աշխարհում այդպիսի դեպքերը, ցավոք, դժվար է նախապես իմանալ:

Տեղյակ եմ, որ ՀՀ-ում վերջին տվյալներով, ցավոք, մահվան այդպիսի դեպքերը շատ են: Ինֆարկտից տարեկան, միջինում մահանում է 1200-1400 մարդ։ Սա վերջին երեք տարվա տվյալն է, այսինքն՝ օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանում է»,- նշել է նա։

Սիսակ Գաբրելյանը հավելել է, որ նման դեպքեր արձանագրվում են նաև կալանավայրերում:

Կիսվել սոց․ ցանցերում