Տեսանյութ․Մասիսում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները․Դավիթ Համբարձումյան

Տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները։
Արդեն փոխարինվել են Նոր թաղամասի 2-րդ շենքի մուտքերի դռներն ու պատուհանները, 3-րդ թաղամասի 9-րդ շենքի պատուհանները, վերանորոգվել են մուտքերը, ինչպես նաև փոխարինվում են 39 և 40 հանրակացարանային շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները։
Առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն նաև Նոր թաղամասի 22/1 և 22/13 շենքերում։
Գործընթացը շարունակական է․ նախատեսվում է վերանորոգել Մասիս քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը և փոխարինել դռներն ու պատուհանները։
Կիսվել սոց․ ցանցերում