Մասիսի՛ երիտասարդներ, ձեր գաղափարները կարող են դառնալ իրական փոփոխություններ։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, սպասում ենք ձեզ Ղուկասավանի թանգարան-համալիրում՝ խարույկի շուրջ անկաշկանդ ու ջերմ հանդիպման։
Մեզ հետ կլինեն պարոն Համբարձումյանն ու պարոն Հակոբյանը, որոնց հետ միասին կքննարկենք Մասիսի ապագան, կլսենք ձեր առաջարկներն ու գաղափարները։
Ձեր մտքերն ու առաջարկները հնարավորություն կունենան տեղ գտնելու Մասիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրում։ Սա հնարավորություն է ոչ միայն արտահայտվելու, այլև մասնակցելու համայնքի ապագայի ձևավորմանը։
Եկե՛ք ձեր հարցերով, գաղափարներով ու ակտիվ մասնակցությամբ։
📍 Ղուկասավանի թանգարան-համալիր
📅 Նոյեմբերի 13
🕓 16:00
Սպասում ենք քեզ։ Հանդիպենք խարույկի շուրջ։
