Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել Մասիս համայնքի բարեկարգման աշխատանքներից, տեսանյութին գրել է.
Սիրելի՛ բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս պահին բարեկարգվում և ասֆալտապատվում է Մասիս քաղաքի 35-րդ շենքի բակային տարածքը։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ․ առաջիկայում բարեկարգվելու են նաև մյուս բակային հատվածները։
#ԲարեկարգՄասիս
#ԶարգացողՄասիս
Տեսանյութ՝
