«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, հայտնել են ՍԱՏՄ-ից
««Դոնաթսներ», «Էկլեր» և «Նրբաբլիթ մսով (տավարի)» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Տորթ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», իսկ «Հոթ դոգ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»,- հայտնել են տեսչական մարմնից:
