«ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Կիսվել սոց․ ցանցերում