«Ակնհայտ է՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Կազմակերպությունը կարձագանքի». Պեսկով

Ակնհայտ է՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, և Կազմակերպությունը կարձագանքի դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չգիտենք՝ ինչի է սպասում (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանը «ընտրում բոյկոտը», ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից Հայաստանին զրկելու հարցը։

Կիսվել սոց․ ցանցերում