Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

«ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ-ի 2026 թվականի նախագահող երկիր, պատրաստել է գագաթնաժողովի օրակարգ, որը ներառում է գլոբալ անվտանգության հարցեր: Քննարկման թեմաները համաձայնեցրել են կազմակերպության բոլոր անդամները»։

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանափակ մասնակցությամբ նիստի բացման ժամանակ:

«Ռուսական կողմը՝ որպես ՀԱՊԿ-ի գործող նախագահ, պատրաստել և համաձայնեցրել է կազմակերպության բոլոր անդամների հետ մեր հանդիպման օրակարգը, որը ներառում է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի քննարկում, ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության վերանայում և մեր համագործակցության հիմնական ոլորտների վերաբերյալ նոր որոշումների ընդունում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում