Սանկտ Պետերբուրգում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈՒ գնդապետ, որը գտնվել է մեքենայի ղեկին: Պայթյունը տեղի է ունեցել Շուշարիում՝ Կոլպինսկոյե մայրուղու վրա։
Պայթուցիկ սարքը ամրացված է եղել մեքենայի տակի հատվածում, գրում է «Ֆոնտանկա»-ն։ Այն գործի է դրվել, երբ գնդապետը դուրս է եկել բակից։
Տարածքը շրջափակված է, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները:
