Ստի պայքարի շարժումն հիմա էլ փորձ է անում իմիտացիա ստեղծել, թե ՔՊ-ական պատգամավորները լքում են Հայաստանը, այնինչ նրանք ոչ թե լքում, այլ վերադառնում են Հայաստան՝ Բուլխարիայի մայրաքաղաք Սոֆիայից, որտեղ անցկացվում էր ՆԱՏՕ-ի վեհաժողովը, պատգամավորները վերադառնում են ետադարձ երկու չվերթով՝ Սոֆիա-Վիեննա, Վիեննա-Երևան, որից պարզ է դառնում, որ հավանաբար նրանց նկարել են կամ Սոֆիայի կամ էլ Վիեննայի օդանավակայանում։
Հիշեցնենք, ավելի վաղ պատգամավորները լուսանկարներ էին տեղադրել ՆԱՏՕ-ի վեհաժողովից, իսկ Վահագն Ալեքսանյանը նույնիսկ տեսանյութ էր նկարահանել Սոֆիայից՝ հարց ուղղելով ԼՂ նախկին պաշտոնյաներին, թե ինչու նախընտրեցին Եվլախը, այլ ոչ թե Սոֆիան բանակցելու համար:
Այս ամենից կարելի է մի հետևություն անել այս շարժումն օր օրի նվաճում է ստախոսության ավելի ու ավելի վերին հորիզոնականներ։

