Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-ին և 30-ին կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 28-ի երեկոյան, 29-ին և 30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում