Վազգեն Գալստանյանը չի ըմբռնում սալջարդի և կոտրվածքի տարբերությունը (տեսանյութ)

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը չի ըմբռնում սալջարդի և կոտրվածքի տարբերությունը:

Բանն այն է, որ վերջինս և նրա համախոհները պնդում էին, թե երգիչ Արսեն Գրիգորյանին, որը ընդդիմադիր ակտիվիստ է դարձել, օրերս բերման ենթարկվելիս ոստիկանները ոտքը կոտրել են:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել ոտքի շրջանում սալջարդի վերաբերյալ:

Լրագրողները Գալստանյանին հայտնել են ՆԳՆ-ի պարզաբանումը, որը արձագանքելով ասել է. «Ինչ կապ ունի՝ կոտրվածք է, թե սալջարդ, ինչ տարբերություն, ինչ պրոֆեսիոնալ են»:

Նկատենք, որ առաջին անգամը չէ, երբ Գալստանյանը անպատասխանատու հայտարարություններ է անում՝ նպատակ հետապնդելով կեղծ տեղեկատվությամբ հերթական անգամ թիրախավորել ոստիկաններին:

Վերջինս այս տեսակ հայտարարությունները հիմնականում անում է՝ հիմնվելով տարբեր շահեր սպասարկող լրատվամիջոցների և լրագրողների հայտնած կեղծ տեղեկատվության վրա:

Գալստանյանի հայտարարությունները՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում