Մեսսին պատրաստվում է դատի տալ ԶԼՄ-ներին

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին պատրաստվում է իրավական քայլեր ձեռնարկել տեղական լրատվամիջոցների դեմ՝ հոր՝ Խորխե Մեսսիի հրաժեշտի արարողության ժամանակ ընտանիքի անձնական կյանքի իրավունքի խախտման համար։

Այս մասին հայտնել է լրագրող Ֆրան Կասարետոն։ Նրա խոսքով՝ Մեսսին հաստատել է, որ մտադիր է դիմել դատարան։

Խորխե Մեսսիի մահվան մասին հայտնի էր դարձել օգոստոսի 8-ին։ Նա 68 տարեկան էր։ Մահվան պատճառը չի հաղորդվել։

Կիսվել սոց․ ցանցերում