Լոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը:
Այս մասին հայտարարություն է տարածել Միասնական տեղեկատվական կենտրոնը իր «Տելեգրամ» ալիքում։
«Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ։
