ՆԱՏՕ-ի ռшզմшկան ոստիկանության հրահանգիչները ՊՆ ռшզմшկան ոստիկանությունում մասնագիտական վшրժանքներ են անցկացրել

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Այս մասին հայտնել են ՊՆ-ից։

Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։

Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

Կիսվել սոց․ ցանցերում