Սահմանադրական կարգը տապալած որեւէ ուժ չի կարող ընդդիմադիր լինել

Կարո  Կարապետյանը  ամերիկահայ իրավաբան է, Human Rights Defense  իրավապաշտպան կազմակերպության նախագահ:

Մինչ ԱՄՆ մեկնելը Հայաստանում նա եւս զբաղվում էր իրավապաշտպան գործունեությամբ:

 

Lragrogh.com-ը մի քանի հարց է ուղղել Կարո Կարապետյանին:

 

-Այն ուժերը, որոնք այսօր պայքարում են Փաշինյանի իշխանությանը հեռացնելու համար, ըստ Ձեզ, իրականում ընդդիմադի?ր են:

— Ոչ, ցավոք Հայաստանում այսօր ընդդիմություն չկա։ Հայաստանի ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը տապալած որեւէ ուժ չի կարող ընդդիմադիր լինել։

— Հայաստանում այսօր բազմաթիվ անհատներ, քաղաքական ուժեր հանդես են գալիս հակառուսական դիրքորոշմամբ: Հայաստանն ունի? բավարար ռեսուրսներ` իր ապագան միայն Արեւմուտքի հետ կապելու համար:

— Հայաստանում հակառուսականություն չկա, հակառուսական դիրքերից հանդես են գալիս ռուսական իշխանություններն ու նրանց հարող գործիչներն ու փոքրիկ խմբակները, որոնք հաստատ քաղաքական ուժեր չեն։

— Դուք տեսնու?մ եք մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկար:

— Խաղաղությունը, դրա հեռանկարը որոշակի տրամաբանական գործընթացների արդյունք է եւ պահանջում է տեւական ժամանակ, այն տեսնելով կամ գուշակելով չի լինում։ Մենք 1997թ ունեինք այդպիսի հնարավորություն, ցավոք չօգտվեցինք մեզ պատմությամբ ընձեռնված այդ հնարավորությունից։

 

Կիսվել սոց․ ցանցերում