Սանոսյանը հետևել է Այրում կայարանի երկաթգծի վնասված կամրջի վերափոխման աշխատանքներին

ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Աղետի գոտի, օր 8-րդ։ Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։ Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում էր։ Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»։

https://www.facebook.com/sanosyangnel?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում