«TikTok» սոցիալական ցանցում հայտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հաշիվը՝ «realdonaldtrump» օգտանունով։ Ինչպես հայտնում է Reuters-ը, մի քանի ժամվա ընթացքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի քան 2 միլիոն հետևորդ է հավաքել սոցիալական մեդիայի կարճ տեսանյութերի հարթակում։ Այն հարթակին, որը նա՝ որպես նախագահ, փորձել է արգելել՝ ազգային անվտանգության նկատառումներով:
Թրամփը հաշիվ է բացել «TikTok»-ում
