Հարգելի պարոն վարչապետ սա ծայրահեղ և անտանելի մի իրավիճակ է, ըստ որի անհնար է այլևս հանդուրժել այս չարաբաստիկ կառույցը։ Կադաստրի կոմիտեում աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ կամ կարելի ասել 10%- ն է տիրապետում գործին։ Հավաստիացնում եմ, որ Ձեզ ճիշտ չի զեկուցվել կոնկրետ իրենց գործունեության վերաբերյալ։ Մի գործին տալիս են բազմաթիվ կասեցումներ, արդյունքում ամեն անգամ նոր խնդրով, այնինչ պարտավոր են օրենքով, սահմանված կարգով բոլոր խնդիրները համակարգել և մի կասեցմամբ ներկայացնել։ Ամեն անգամ պիտի ծանոթ ման գանք կոմիտեում, որ խնդրենք անիմաստ չկասեցնել, որը գրեթե անհնար է։ Ամեն կասեցումից հետո 4 օր է պահանջվում, մինչև հաջորդ պատասխանը, որից էլ առաջանում է ոչ միայն բյուրոկրատական քաշքշուք, այլ ավելի վատ հետևանքների առաջ ենք կանգնում՝ քանի որ կամ պատասխանում են ժամը 18։00-ից 5 պակաս, կամ էլ 18։00-ից հետո քաղաքացին հնարավորություն չի ունենում այդ օրը ներկայացնել փաստաթղթեր, արդյունքում բացի 4 օրը, մեկ օր ավելանում է մինչև հաջորդ պատասխանը։ Սրանք խոսում են այն մասին, որ իրապես բարդակ է տիրում այս կառույցում։
Ես գիտեմ, որ Կադաստրի կոմիտեն հիմա կփորձի ամեն կերպ արդարացնել իրեն բնորոշ խայտառակ վարքագիծը, բայց ինչպես ասվում է՝ աշխարհը չոփով չի ծածկված և ամեն բան հայտնի է դառնալու։
Հարգելի պարոն վարչապետ խնդրում եմ բոլոր հնարավոր իրավիճակներով խիստ հսկողություն սահմանել այս կառույցի նկատմամբ։ Ես պատրաստ եմ ներկայացել ապացույցներ վերը նշված խնդիրների մասով և հավաստիացնում եմ, որ այս գրառման համար բազմաթիվ քաղաքացիներ ոչ միայն կուրախանան, այլ նաև կհամաձայնեն ինձ հետ։

Աղբյուրը՝
