Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռшզմшվարություն է մշակել, այն փորձաքննության փուլում է․ Պապոյան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Եվրամիության աջակցությամբ միջազգային և հայաստանյան փորձագետները բավականին խորը հետազոտություն են արել և ի հայտ են բերել բոլոր այն ապրանքները, որոնք ունեն արտահանման ներուժ, ընդ որում աշխարհագրական տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Չինաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան և այլն։

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռազմավարություն է մշակել։ Բոլոր ապրանքները բաժանվել են չորս մասի՝ գործող ապրանքներ-գործող շուկաներ, գործող ապրանքներ-նոր շուկաներ, նոր ապրանքներ-գործող շուկաներ, նոր ապրանքներ-նոր շուկաներ։ Ուսումնասիրվել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք մեր նման տնտեսություն ունեն՝ ինչ ենք մենք արտադրում, ինչ են իրենք արտադրում»,- ասել է Պապոյանը։

Ըստ նախարարի, ներկայում ռազմավարությունը փորձաքննության է ենթարկվում փորձագիտական խմբերի կողմից, որից հետո այն կլրամշակվի և կուղարկվի Ազգային ժողով։

Կիսվել սոց․ ցանցերում