Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախատեսվող հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության տեքստ է մշակվում։
Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Երեք երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի շրջանակում։Ուշակովի խոսքով՝ կողմերը պատրաստ են բովանդակային և կառուցողական քննարկման։ Նախատեսվող հանդիպումը կարող է էական ազդեցություն ունենալ միջազգային իրավիճակի վրա։
