Յակուտիային «հшրվածել են» -40°C-ի ցրտերը

Յակուտիայում հաստատվել է իսկական ձմեռային եղանակ։

Գիշերային ժամերին ջերմաստիճանը տատանվում է −32°C-ից −37°C-ի սահմաններում, իսկ հյուսիսարևելյան շրջանների իջվածքներում այն նվազում է մինչև −42°C…−47°C։ Ցերեկը նույնպես շատ ցուրտ է՝ ջերմաստիճանը տատանվում է −28°C-ից −33°C-ի միջև, իսկ որոշ վայրերում հասնում է մինչև −40°C-ի։

Սա պայմանավորված է անտիցիկլոնով, որը պարզ երկինք է բերել և հանգեցրել օդի զգալի սառեցման։

Կիսվել սոց․ ցանցերում