Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ինչպես հայտնել է ՊՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
