Բրյուսելում մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:
Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով դրանք նոր բովանդակությամբ լրացնելու և նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձր մակարդակի այցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների օրակարգային հարցերի:
Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով 2027 թ. երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Հունաստանի նախագահությունը։
