Տեսանյութ․Իրանն առաջիններից էր, որ ողջունել է «Խшղшղության խաչմերուկ»-ը և այսօր գետնի վրա ներգրավված է կյանքի կոչմանը․ Կոստանյան

Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գործող կառավարությունների կազմից՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների բնույթը և այն շահերը, որոնք երկու երկրներն ունեն տարածաշրջանում։։

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը և Իրանը միասին իրականացնում մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր, որ ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այսօր էլ գետնի վրա նրանք ներգրավված են «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանը։

Սա վերաբերվում է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածին, որը կառուցվում է իրանական ընկերությունների կողմից, Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները նույնպես իրանական ընկերություն է իրականացնում։

Իրանական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են նաև ճանապարհաշինարարական այն տենդերներին, որոնք Հայաստանի Հանրապետությունը հաստատում է»,- հայտարարել է Կոստանյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում