Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։
Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ Տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։
Նշանակվել է Արաբկիրի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը։

