Բոլորի ճաշակը հնարավոր չէ բավարարել. Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը՝ «Շողակաթ» ՀԸ-ի մասին

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն Ազգային ժողովում անդրադարձավ ԱԺ-ում հնչած այն կարծիքին, թե «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային ալիքի մշակութային-կրթական հաղորդումները ի վիճակի չեն բավարարել բոլորի ճաշակը:

Վերջինս նախ շեշտեց, որ «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային ալիքը գործում է, այն կառավարվում և վերահսկվում է։

«Ես համաձայն եմ, այո՛, բոլորի ճաշակը հնարավոր չէ բավարարել, ավելին ասեմ՝ մենք էլ ենք համարում, որ Հայաստանի հասարակությունն ավելի մեծ կարիք ունի մշակութային, կրթական հաղորդումների, բայց, ցավոք սրտի, հասարակական տրամադրությունները և քաղաքական բևեռացվածությունը հասարակության մեջ նաև թույլ չեն տալիս, որ մարդիկ սպառեն մշակույթ, կրթվեն, թեկուզ մեծահասակները, ոչ միայն երեխաները, և, միանշանակ, այդ հանրօգուտ բովանդակության պահանջը միշտ ավելի մեծ է:

Որ ասեմ՝ ճաշակը բավարարում է 100 տոկոսով, անհնար է ընդհանրապես որևէ տեղ, բայց ես կարծում եմ, որ այն, ինչ գնում է հանրային հոգևոր-մշակութային եթերով, մշակութային է, հանրօգուտ և կրթական»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում