Ալկոհոլ պարունակող պաղպաղակը վնասակար է ուղեղի առողջության համար, զգուշացրել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Նա նշել է ամենավնասակար պաղպաղակը։ Վիրաբույժի խոսքով՝ էթանոլը, շաքարավազն ու սերուցքը անառողջ համադրություն են։ Նա բացատրել է, որ ալկոհոլը քայքայում է աղեստամոքսային համակարգը և վնաս հասցնում ուղեղին՝ հիշողությունը և այլ ճանաչողական հմտությունները վատանում են, սովորելու ունակությունը նվազում է, քունը խանգարվում է։ Ալկոհոլով պաղպաղակը կարող է առաջացնել ստամոքսի խոց, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, խաթարել սրտի աշխատանքը և հոգեբանական վատ զդեցություն ունենալ, հավելել է Ումնովը։ Նա նաև զգուշացրել է, որ քաղցրավենիքի չափից շատ օգտագործումը ավելորդ քաշ է առաջացնում, ինչը մեծացնում է շաքարախտի առաջացման վտանգը։
Բժիշկն ուղեղի առողջության համար վտանգավոր պաղպաղակի տեսակ է նշել
