Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ դեպքից հետո դայակն աշխատանքից ազատվել էր։ Երեխան ունի հաշմանդամություն, ըստ լրատվամիջոցների` չի կարողանում խոսել ու քայլել։
