Սեփական քաղաքական իմպոտենտությամբ մարդկանց ցավի վրա քաղաքական դիվիդենտ հավաքողները հիմա էլ շահարկում են բանտում մահացած մարդուն: Թիրախավորել են արդարադատության նախարարին, լուտանքներ, սպառնալիքներ են հնչեցնում նրա և իր երեխայի հասցեին:
Եթե այս իմպոտենտների նպատակը Սրբուհի Գալյանի կամքը կոտրելն է՝ ասեմ, որ բոլորիցդ ուժեղ է, եթե սրանց նպատակը իշխանության մեջ իրեն վարկաբեկելն է՝ ասեմ, որ հերթական անիմաստ քայլն է, քանի որ տիկին Գալյանը մեր լավագույն արդարադատության նախարարներից մեկն է, եթե նպատակը վարկաբեկելն է, ակնհայտ է, որ ցավալի դեպքը ոչ մի կապ չունի ոչ իր, ոչ արդարադատության համակարգի հետ: Իզուր եք հավաքվել, կարող եք հերթական համախմբումը կազմակերպել. մեկ է` մնացածից իր անիմաստությամբ քիչ է տարբերվում։
Հ.Գ. Ցավակցում եմ մահացածի ընտանիքին և հարազատներին:
