Էլեգանտ Սալմա Հայեքը՝ Ելիսեյան պալատում Բայդենների պատվին պետական ընթրիքին (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքն ամուսնու՝ միլիարդատեր գործարար Ֆրանսուա Անրի Պինոյի հետ մասնակցել է Ելիսեյան պալատում ԱՄՆ նախագահ և առաջին տիկին Ջո և Ջիլ Բայդենների պատվին պետական ընթրիքին՝ կազմակերպված Ֆրանսիայի նախագահ և առաջին տիկին Էմանուել և Բրիջիթ Մակրոնների կողմից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 57-ամյա դերասանուհին պաշտոնական միջոցառման համար ընտրել է սև երկարափեշ զգեստ, որի վերնամասը թափանցիկ ժանյակից էր։ Սալմա Հայեքն իր տեսքն ամբողջացրել է կլաչով, մատանիով, ականջօղերով և ակնոցով։

61-ամյա Ֆրանսուա Անրի Պինոն ընտրել է սև կոստյում, վերնաշապիկ և կոշիկներ։

 

Լուսանկարներ՝

https://www.tert.am/am/news/2024/06/09/hayek/4136988?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1G0S9_1lTFUSdLMIwNBFtbNSPT9CAtYO2fr8WcNGx1MUqlA_GQMa3dLus_aem_AV7tJ6JaQI_xTwBTGUXTRvaOzECSdSM60q6lDy14xVzjycyYOqmyosRS2YdB3KBf-023kiS93nHNN2hm9DVvH9Vm

 

Կիսվել սոց․ ցանցերում