«Սիրում եմ համերգներին երգել հանդիսատեսի հետ միասին». Սոֆի Մխեյան

«Այսօրվա «Եռալեգենդ երեկոյի» ամենաանսպասելի և տպավորիչ ակնթարթները: Սիրում եմ համերգներին երգել հանդիսատեսի հետ միասին: Այսօր ևս բացառություն չէր:

Երգելով պատահական մոտեցա Անահիտին և… բառերն ավելորդ են:

Ամեն մարդ ունի իր հաջողության պահը: Կարծում եմ այս օրը Անահիտինն էր: Կենդանի նվագակցությամբ համերգները հենց այս էմոցիաների համար եմ սիրում:

Անխնա սրտիկելու, տարածելու , ձեր հիացմունքի խոսքերը ասելու հոլովակ է… Եկեք ոգևորենք ու շատ սեր տանք Անահիտին … ու թող գնա իր երազանքների հետևից շատ վստահ ու հավատքով, որ ամեն բան ստացվելու է շատ անսպասելի ու լավ, ինչպես եղավ այսօր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սոֆի Մխեյանն ու հրապարակել օրերս կայացած համերգից տեսանյութ:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում