Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար ընդդիմությունը չկարողացավ հավաքել 36 և ավել ստորագրություն․ Ալեքսանյան

Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար ընդդիմությունը չկարողացավ հավաքել 36 և ավել ստորագրություն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Խղճուկ տեսարան է

Հիմա իրենց հետևորդներին միամտացնելու համար ԱԺ են մուտք արել հրաժարականի հորդորի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ նախագիծ, այն էլ ընդամենը 33 ստորագրությամբ։

Ու այս ոչ մի իրավական հետևանք չենթադրող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ նախագիծը որպես «համազգային» շարժման կուլմինացիա ներկայացնելը ուղղակի ծաղր է առաջին հերթին շարժման մասնակիցների նկատմամբ։ Չնայած ինչպիսին պատվիրատուներն են, էնպիսին էլ կուլմինացիան, ոչ մի արտառոց բան»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Կիսվել սոց․ ցանցերում