Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ անցկացրեց հերթական միջոցառումը

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ անցկացրեց հերթական միջոցառումն այս անգամ հայ-վրացական բարեկամության ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիլիջանում: Բայց այս մեկ միջոցառումն առանձնահատուկ էր նաև նրանով, որ հայաստանյան ու վրաստանյան ընթացիկ իրադարձությունները քննարկվեցին ոչ այնքան ու ոչ միայն իրենց արտաքին դրսևորումների, այլև արժեքային չափումների մեջ, ինչով և պայմանավորված կոնֆերանսի բովանդակությունը միանգամայն այլ որակ ձեռք բերեց: Ներկա էին ու բանախոսությամբ հանդես եկան Հայաստանում և Վրաստանում ԵՄ դեսպանները, Հայաստանում ու Վրաստանում Էստոնիայի դեսպանը, Հայաստանում և Վրաստանում Շվեյցարիայի դեսպանները, ՄԱԿ-ում Ավստրիայի ու ԵՄ նախկին դեսպանը, քաղաքական մեկնաբան CNN-ից, փորձագետներ արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդից, ֆրանսիական մամուլից և այլք: Բոլոր քննարկումների մոդերատորները ՔԴԵԴ-ի շրջանավարտներ էին, իսկ շրջանավարտներից ևս երկուսը միջազգային էքսպերտների հետ միասին հանդես եկան բանախոսությամբ:
Միջոցառման աջակիցներն են Հայաստանում և Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը, Եվրոպական միությունը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը
Կիսվել սոց․ ցանցերում