2003 թ.-ի ապրիլի 30-ին Թալինի քաղաքային ավագանու 2003 թ.-ի ապրիլի 7-ի որոշման հիման վրա նվիրաբերության պայմանագրով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն է հանձնվել Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզը: Ըստ նվիրատվության պայմանագրի սահմանված կետերի`նվիրառուն պարտավոր է պահպանել մանկապարտեզում գործող խմբերը` կազմակերպելով մսուր-մանկապարտեզ առնվազն 50 երեխաների համար:
2012 թ.-ի մարտի 28-ին Թալին քաղաքային համայնքի ղեկավարի որոշմամբ և նվիրատվության պայմանագրով որի կողմերը, նվիրատու` Թալինի համայնքապետարան, և ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ` նվիրառու` Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ի դեմս Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Բագրատ Վարդապետ Գալստանյանի, վերոնշյալ մանկապարտեզը անհատույց, որպես սեփականություն, նվիրատվությամբ հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն:
2013 թ.-ից առ այսօր մանկապարտեզը չի գործում։
