ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Երևան-Սևան ճանապարհին հունիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածների առողջական վիճակը։
«7 տուժածներից մեկը դուրս է գրվել նույն օրը, 6 հոգուց երկուսը ընդունվել են ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին էլ վերակենդանացման բաժանմունքում ստանում են բուժում։
Մյուս 4 հոգու առողջական վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, դրական դինամիկա կա նրանց բուժման ընթացքում, ինչը շատ ուրախալի է»,- ասաց նա։
Նախարարը կարևորեց, որ նման վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների բոլոր շաահգործողները պետք է պահպանեն անվտանգության կանոնները։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ընդհանուր առմամբ, բուժօգնության էր դիմել 7 քաղաքացի։
