Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութի առթիվ։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է թեկնածուն փոքրահասակ տղային հեռախոս խոստանում, որից հետո ներկաները երեխային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել նրան, իսկ երեխան կոչ է անում ընտրել Հովհաննես Հակոբյանին։
Երգով շնորհակալություն և քվեարկելու կոչ.Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութը
