Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է․ ԱՆ-ն նոր տվյալներ է հայտնել

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հայտնել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիների մասին:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։

  • Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
  • Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։
  • Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվող տեսագրություններում դաստակը վնասած տղամարդը վնասվածքը ստացել է սեփական մեղքով:

Բանն այն է, որ նա փորձել է վերցնել լուսաձայնային նռնակը և հետ շպրտել ոստիկանների ուղղությամբ, այդ պահին նռնակը պայթել է՝ վնասելով ցուցարարի դաստակը։

Կիսվել սոց․ ցանցերում