Կառավարության հրաժարականի բոլոր հիմքերը Սահմանադրության մեջ նկարագրված են։
Այս մասին Ազգային ժողովում՝ 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետը։
«Դրա հիմքերի մեջ բացակայում է այն, ինչ փորձում է հիմնավորել ընդդիմությունը։ Եթե Կառավարության ծրագրում գրված է Հայաստան-Բելառուս հարաբերությունների բարելավում, դա ընդդիմության տրամաբանությամբ նշանակվում է, որ Բելառուսը կարող է որոշել ՀՀ Կառավարության ճակատագիրը, ասի՝ ինձ դուր չեն գալիս, չբարելավեմ, վատացնեմ հարաբերությունները Հայաստանի հետ և դրանում հասնեմ Կառավարության փոփոխության»,- ասաց նա։
Վարչապետը նկատեց, որ այս մեկնաբանությունը, որն անում է ընդդիմությունը, նշանակում է երկրի կայունության, ինքնիշխանության ու անկախության խաթարում․ «Այս օրինակով որևէ օտար երկրին տալ գործուն լծակ, երբ ուզի երկրում Կառավարություն փոխի, սա է իրենց տրամաբանությունը, որը հակապետական է, հակաժողովրդավարական»։
