Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով:
Այն ամբողջական ներկայացնում ենք ստորև.
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Գործադիր և դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Ոստիկանության հակազդեցությունն եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ: Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա: Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին, ասել է, թե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին: Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության: Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնություն ստանալով, գնացել են տուն:
Ամբողջական նյութը՝
https://www.armtimes.com/hy/article/289495
