«Մայրիկ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասից նմուշառված տոմատի մածուկի լրացուցիչ փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գ․ Վերին Պտղնի)։
Այս մասին հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պահածոների արտադրամասի տոմատի մածուկ արտադրանքի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

