Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին. նա հետախուզվում էր ՌԴ–ում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է մաթեմատիկոս, բլոգեր Միխայիլ Վերբիցկին*։ Տեղեկությունը հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը։

 

Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։

 

Վերբիցկու դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի համար, իսկ «Ռոսֆինմոնիտորինգը» նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների իր ցուցակում։

 

Կիսվել սոց․ ցանցերում